Վեց հայ ըմբիշներ կմասնակցեն Վարշավայում կայանալիք Poland Open 2026 մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 26-ից 30-ը Վարշավայում կանցկացվի Poland Open 2026 ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հունահռոմեական ոճի մրցումներում Հայաստանը կներկայացնեն վեց մարզիկներ։
Հայաստանի ներկայացուցիչները՝
- 60 կգ — Հրաչյա Պողոսյան
- 60 կգ — Սուրեն Աղաջանյան
- 72 կգ — Գասպար Տերտերյան
- 77 կգ — Մալխաս Ամոյան
- 82 կգ — Սամվել Գրիգորյան
- 87 կգ — Գևորգ Թադևոսյան
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին ընդհանուր առմամբ հայտավորված է 123 մարզիկ։ Մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բուլղարիայի, Չիլիի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Սերբիայի, Շվեդիայի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
72, 77, 82 և 87 կգ քաշային կարգերի մրցումները, որոնցում հանդես կգան Գասպար Տերտերյանը, Մալխաս Ամոյանը, Սամվել Գրիգորյանը և Գևորգ Թադևոսյանը, կկայանան օգոստոսի 26-ին։ Որակավորման և սփոփիչ գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 10:30-ին, բացման արարողությունը՝ 17:30-ին, իսկ եզրափակիչները՝ 18:00-ին։
Մինչև 60 կգ քաշային կարգում հայտավորված Հրաչյա Պողոսյանն ու Սուրեն Աղաջանյանը գորգ դուրս կգան օգոստոսի 27-ին։ Որակավորման և սփոփիչ գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 10:30-ին, իսկ եզրափակիչները՝ 18:00-ին։
Poland Open 2026 մրցաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը։ Հունահռոմեական ըմբշամարտից բացի, մրցաշարի ծրագրում ընդգրկված են նաև կանանց և տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ։
Ուղիղ հեռարձակում՝ SportZona.pl-VIDEO՝ YouTube-ում