Բռնցքամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը Սոֆիայում. 7-րդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 23-ին Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ մենամարտեր։ Մրցաշարի յոթերորդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը մեդալ նվաճեցին։
Էլիդա Քոչարյանը մինչև 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջեց ռուսաստանցի Ազալիա Ամինևային։ Ռուդոլֆ Գարբոյանը մինչև 50 կգ քաշային կարգում նույն հաշվով պարտվեց ռուսաստանցի Բաիր Բատլաևին։ Երկու հայ բռնցքամարտիկներն էլ մրցաշարն ավարտեցին բրոնզե մեդալներով։
Արթուր Բազեյանը (մինչև 60 կգ) քառորդ եզրափակչում 1:4 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկուն։ Մարատ Միքայելյանը (մինչև 75 կգ) 2:3 հաշվով զիջեց անգլիացի Կալում Մակինին։ Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնության վերջնական արդյունքը երկու բրոնզե մեդալն է։
Բռնցքամարտի ԵԱ-2026-ի 7-րդ օրվա արդյունքները (սեպտեմբերի 23)
Ցանկերում առաջինը նշված է հաղթողը։
Կանայք — կիսաեզրափակիչներ
- Մինչև 48 կգ․ Հաննա Օխոտա (Ուկրաինա) — Նուրսելեն Յալգեթեքին (Թուրքիա) — 4:1։
- Մինչև 48 կգ․ Յուլիա Չումգալակովա (Ռուսաստան) — Անգելիկա Քշիշտոֆորսկա (Լեհաստան) — 5:0։
- Մինչև 51 կգ․ Լաուրա Ֆուերտես Ֆերնանդես (Իսպանիա) — Մաքսի Կլյոտցեր (Գերմանիա) — 3:2։
- Մինչև 51 կգ․ Հաթիջե Աքբաշ (Թուրքիա) — Նատալիա Կուչևսկա (Լեհաստան) — 5:0։
- Մինչև 65 կգ․ Ազալիա Ամինևա (Ռուսաստան) — Էլիդա Քոչարյան (Հայաստան) — 5:0։
- Մինչև 65 կգ․ Լուկա Համորի (Հունգարիա) — Կինգա Կրուվկա (Լեհաստան) — 4:1։
- Մինչև 70 կգ․ Շանտել Ռիդ (Անգլիա) — Միլենա Մատովիչ (Սերբիա) — 3:2։
- Մինչև 70 կգ․ Բուսենազ Սյուրմենելի (Թուրքիա) — Նադեժդա Գոլուբևա (Ռուսաստան) — 3:2։
- Մինչև 75 կգ․ Այֆե Օ’Ռուրկ (Իռլանդիա) — Սալթանաթ Մեդենովա (Ռուսաստան) — 4:1։
- Մինչև 75 կգ․ Բյուշրա Ըշըլդար (Թուրքիա) — Սուննիվա Հոֆստադ (Նորվեգիա) — 3:2։
- Մինչև 80 կգ․ Լիզա Օ’Ռուրկ (Իռլանդիա) — Իրինա Լուցակ (Ուկրաինա) — 5:0։
- Մինչև 80 կգ․ Անաստասիա Դեմուրչյան (Ռուսաստան) — Ստելլա Բլաժկովա (Չեխիա) — 5:0։
- 80 կգ-ից բարձր․ Քսենիա Օլիֆիրենկո (Ռուսաստան) — Ժոֆիա Սիրա (Հունգարիա) — 5:0։
- 80 կգ-ից բարձր․ Հավվանուր Քեթհուդա (Թուրքիա) — Էլժբետա Վույչիկ (Լեհաստան) — մենամարտը դադարեցվել է մրցավարի կողմից։
Կանայք — քառորդ եզրափակիչներ
- Մինչև 54 կգ․ Անաստասիա Կոոլ (Ռուսաստան) — Սիրինե Չարաաբի (Իտալիա) — 3:2։
- Մինչև 54 կգ․ Լենկա Բերնարդովա (Չեխիա) — Լորեն Մակի (Անգլիա) — 5:0։
- Մինչև 54 կգ․ Սարա Չիրկովիչ (Սերբիա) — Բուսե Նազ Չաքըրօղլու (Թուրքիա) — 3:2։
- Մինչև 54 կգ․ Պիհլա Կայվո-Օյա (Ֆինլանդիա) — Վասիլա Լհադիրի (Ֆրանսիա) — 4:1։
- Մինչև 57 կգ․ Միխաելա Ուոլշ (Իռլանդիա) — Ստանիմիրա Պետրովա (Բուլղարիա) — 5:0։
- Մինչև 57 կգ․ Լյուդմիլա Վորոնցովա (Ռուսաստան) — Մարինա Մուլյարչիկ (Բելառուս) — 4:1։
- Մինչև 57 կգ․ Վլադիսլավա Կուխտա (Հունգարիա) — Ամինա Զիդանի (Ֆրանսիա) — 5:0։
- Մինչև 57 կգ․ Էսրա Յըլդըզ Քահրաման (Թուրքիա) — Լաքրեմիոարա Պերիյոկ (Ռումինիա) — 5:0։
- Մինչև 60 կգ․ Գիզեմ Օզեր (Թուրքիա) — Բարբորա Մաքսովա (Չեխիա) — 5:0։
- Մինչև 60 կգ․ Քրիստինա Կուլուխովա (Սերբիա) — Տատյանա Դովգալ (Ուկրաինա) — 5:0։
- Մինչև 60 կգ․ Ստելին Գրոզի (Ֆրանսիա) — Էմի Բրոդհերսթ (Անգլիա) — 4:1։
- Մինչև 60 կգ․ Դոնյետա Սադիկու (Կոսովո) — Մաուդ վան դեր Թորն (Նիդերլանդներ) — 5:0։
Տղամարդիկ — կիսաեզրափակիչներ
- Մինչև 50 կգ․ Բաիր Բատլաև (Ռուսաստան) — Ռուդոլֆ Գարբոյան (Հայաստան) — 5:0։
- Մինչև 50 կգ․ Սուբհան Մամեդով (Ադրբեջան) — Սամեթ Գյումուշ (Թուրքիա) — 3:2։
- Մինչև 65 կգ․ Ուգո Գրո (Ֆրանսիա) — Իսմաիլ Ումար (Ֆինլանդիա) — 4:1։
- Մինչև 65 կգ․ Էլվին Ալիև (Ուկրաինա) — Ալեքսանդրու Պարասկիվ (Մոլդովա) — 5:0։
- Մինչև 70 կգ․ Սերգեյ Կոլդենկով (Ռուսաստան) — Մական Տրաորե (Ֆրանսիա) — 4:0։
- Մինչև 70 կգ․ Նաբի Իսկանդարով (Ադրբեջան) — Ջոն Մաքքոնել (Իռլանդիա) — 4:1։
- Մինչև 85 կգ․ Ժունիոր Տադա (Ֆրանսիա) — Ֆարես Դերոյշ (Ավստրիա) — 4:1։
- Մինչև 85 կգ․ Դմիտրի Կարմանով (Ռուսաստան) — Անտոնիո Գրաբիչ (Խորվաթիա) — 5:0։
- Մինչև 90 կգ․ Էնմանուել Ռեյես Պլա (Իսպանիա) — Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան) — 3:2։
- Մինչև 90 կգ․ Էմրահ Յասար (Թուրքիա) — Կևին Լեբովսկի (Գերմանիա) — 5:0։
- 90 կգ-ից բարձր․ Դավիդ Սուրով (Ռուսաստան) — Ահմեդ Հագագ (Ավստրիա) — 5:0։
- 90 կգ-ից բարձր․ Դամար Թոմաս (Անգլիա) — Մահամմադ Աբդուլլաև (Ադրբեջան) — 5:0։
Տղամարդիկ — քառորդ եզրափակիչներ
- Մինչև 60 կգ․ Ռադոսլավ Ռոսենով (Բուլղարիա) — Վսևոլոդ Շումկով (Ռուսաստան) — 3:2։
- Մինչև 60 կգ․ Այդեր Աբդուրաիմով (Ուկրաինա) — Պավել Բրախ (Լեհաստան) — 5:0։
- Մինչև 60 կգ․ Էվարտ Անդրես Մարին Էրնանդես (Իսպանիա) — Ջուդ Գալահեր (Իռլանդիա) — 3:2։
- Մինչև 60 կգ․ Ալեն Ռուստեմովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) — Արթուր Բազեյան (Հայաստան) — 4:1։
- Մինչև 75 կգ․ Ռամի Կիվան (Բուլղարիա) — Մատեուշ Ուրբան (Լեհաստան) — 5:0։
- Մինչև 75 կգ․ Կալում Մակին (Անգլիա) — Մարատ Միքայելյան (Հայաստան) — 3:2։
- Մինչև 75 կգ․ Իսմաիլ Մուցոլգով (Ռուսաստան) — Պիլիպ Ակիլով (Հունգարիա) — 4:1։
- Մինչև 75 կգ․ Սաիջամշիդ Ջաֆարով (Ուզբեկստան) — Կևին Սքոթ (Շվեդիա) — 5:0։
- Մինչև 80 կգ․ Պավլո Իլյուշա (Ուկրաինա) — Լուկա Մատչուտաձե (Վրաստան) — մենամարտը դադարեցվել է մրցավարի կողմից։
- Մինչև 80 կգ․ Օլադիմեջի Շիտտու (Անգլիա) — Լակի Այմուֆուա (Ավստրիա) — 5:0։
- Մինչև 80 կգ․ Ռաստկո Սիմիչ (Սերբիա) — Ուիլյամ Չոլով (Բուլղարիա) — 5:0։
- Մինչև 80 կգ․ Չերավ Աշալաև (Ռուսաստան) — Միխալ Պեժխալա (Լեհաստան) — 5:0։

