Բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը Սոֆիայում․ 5-րդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 21-ին Սոֆիայում ավարտվեց տղամարդկանց և կանանց բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության հինգերորդ մրցումային օրը։ Երկու ռինգերում կայացան 1/8 և 1/4 եզրափակիչների մենամարտերը։
Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս եկան երեք բռնցքամարտիկներ։ Մարատ Միքայելյանը (75 կգ) և Արթուր Բազեյանը (60 կգ) 5:0 հաշվով հաղթանակներ տարան և դուրս եկան քառորդ եզրափակիչ։ Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) ավարտեց ելույթը մրցաշարում՝ 0:5 հաշվով պարտվելով ուկրաինացի Պավլո Իլյուշային։
Բռնցքամարտի ԵԱ-2026-ի 5-րդ օրվա արդյունքները (սեպտեմբերի 21)
1/8 եզրափակչի արդյունքները
Կանայք, 57 կգ
- Ստանիմիրա Պետրովա (Բուլղարիա) — Յուլիա Շերեմետա (Լեհաստան) — 4:1
- Ամինա Զիդանի (Ֆրանսիա) — Վերոնիկա Պիլիպենկո (Ուկրաինա) — 5:0
- Լյուդմիլա Վորոնցովա (Ռուսաստան) — Գաբրիելլա Վեերհեյմ (Նիդերլանդներ) — 5:0
- Լակրեմիոարա Պերիժոկ (Ռումինիա) — Նիկոլինա Չաչիչ (Խորվաթիա) — 5:0
- Միքայելա Ուոլշ (Իռլանդիա) — Բոյանա Գոյկովիչ (Չեռնոգորիա) — 5:0
- Վլադիսլավա Կուխտա (Հունգարիա) — Պանագիոտա Կուզիլու (Հունաստան) — RSC
- Մարինա Մուլյարչիկ (Բելառուս) — Սարա Ռենդերս (Բելգիա) — 5:0
- Էսրա Յըլդըզ Քահրաման (Թուրքիա) — Էլիս Գլին (Անգլիա) — 5:0
Կանայք, 60 կգ
- Գիզեմ Օզեր (Թուրքիա) — Անետա Էլժբետա Ռիգելսկա (Լեհաստան) — 4:1
- Ստելին Գրոսի (Ֆրանսիա) — Քելլի Մաքլաֆլին (Իռլանդիա) — 4:1
- Քրիստինա Կուլուխովա (Սերբիա) — Միրոսլավա Եդինակովա (Սլովակիա) — RSC
- Դոնետա Սադիկու (Կոսովո) — Ալինա Պուշկար (Ռուսաստան) — 5:0
- Բարբորա Մաքսովա (Չեխիա) — Անա Ստարովոյտովա (Լիտվա) — 4:1
- Էմի Բրոդհերստ (Անգլիա) — Օլգա Պավլինա Պապադատու (Հունաստան) — 5:0
- Տետյանա Դովգալ (Ուկրաինա) — Բեատրիս Ալմեյդա (Պորտուգալիա) — 5:0
- Մաուդ վան դեր Տորն (Նիդերլանդներ) — Լաուրա Գալանո Լոպես (Իսպանիա) — 5:0
Տղամարդիկ, 60 կգ
- Ռադոսլավ Ռոսենով (Բուլղարիա) — Անդրեյ Վալենտին Գավաե (Ռումինիա) — 5:0
- Էվարտ Անդրես Մարին Էրնանդես (Իսպանիա) — Մահմուդ Ալ-Չաբտուն (Նիդերլանդներ) — 5:0
- Պավել Բրախ (Լեհաստան) — Դենիս Բրիլ (Գերմանիա) — 5:0
- Արթուր Բազեյան (Հայաստան) — Ջուզեպպե Կանոնիկո (Իտալիա) — 5:0
- Վսևոլոդ Շումկով (Ռուսաստան) — Մեհմեթ Հան Չինար (Թուրքիա) — 4:0
- Ջուդ Գալահեր (Իռլանդիա) — Լունես Համրաուի (Ֆրանսիա) — RSC
- Այդեր Աբդուրաիմով (Ուկրաինա) — Մահամմադալի Աշիրալիև (Ադրբեջան) — 3:2
- Ալեն Ռուստեմովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) — Ուիլյամ Հյուիթ (Անգլիա) — 4:1
Տղամարդիկ, 75 կգ
- Ռամի Կիվան (Բուլղարիա) — Իդրիս Ահմեդ Էլ-Խլիֆի (Բելգիա) — 5:0
- Իսմայիլ Մուցոլգով (Ռուսաստան) — Ալմիր Մեմիչ (Սերբիա) — 5:0
- Քալում Մաքին (Անգլիա) — Մարիան Ալեքսանդրու Բուլեու (Ռումինիա) — 5:0
- Քևին Սքոթ (Շվեդիա) — Ահմեդ Կոչի (Ալբանիա) — 5:0
- Մատեուշ Ուրբան (Լեհաստան) — Գևին Ռաֆերթի (Իռլանդիա) — 5:0
- Պիլիպ Ակիլով (Հունգարիա) — Միրոսլավ Կապուլեր (Իսրայել) — 5:0
- Մարատ Միքայելյան (Հայաստան) — Պանայոտիս Ռոիդոս (Հունաստան) — 5:0
- Սաիջամշիդ Ջաֆարով (Ադրբեջան) — Mouxime Abdoulay (Գերմանիա) — 5:0
Տղամարդիկ, 80 կգ
- Յոժերլին Սեզար (Ֆրանսիա) — Լուկա Մաչուտաձե (Վրաստան) — 3:1
- Ուիլյամ Չոլով (Բուլղարիա) — Դանիել Ֆլորիան (Չեխիա) — 4:1
- Օլադիմեջի Շիտու (Անգլիա) — Միխալիս Ցամալիդիս (Հունաստան) — 3:2
- Միխալ Պերժխալա (Լեհաստան) — Վալերիու Ռազմերիտա (Մոլդովա) — 5:0
- Պավլո Իլյուշա (Ուկրաինա) — Արտուշ Հովհաննիսյան (Հայաստան) — 5:0
- Ռաստկո Սիմիչ (Սերբիա) — Մուրադ Ալլահվերդիև (Ադրբեջան) — ABD
- Լակի Այմուֆուա (Ավստրիա) — Պաբլո Կոյ Բերնալ (Իսպանիա) — 3:0
- Cheerav Ashalaev (Ռուսաստան) — Գաբրիել Վեոչիչ (Խորվաթիա) — 5:0
1/4 եզրափակչի արդյունքները
Տղամարդիկ, 70 կգ
- Մական Տրաորե (Ֆրանսիա) — Մարկ Լոմակին (Ուկրաինա) — 3:2
- Նաբի Իսգանդարով (Ադրբեջան) — Կալման Հանկո (Հունգարիա) — 5:0
- Սերգեյ Կոլդենկով (Ռուսաստան) — Ֆրանկ Մարտինես Բերնադ (Իսպանիա) — 5:0
- Ջոն Մաքքոնել (Իռլանդիա) — Գաբրիելե Գուիդի Ռոնտանի (Իտալիա) — 3:2
Տղամարդիկ, 85 կգ
- Ֆարես Դերուիշ (Ավստրիա) — Անդրեյ Կիրիակով (Մոլդովա) — 5:0
- Անտոնիո Գրաբիչ (Խորվաթիա) — Մարվին Գիլարդուչի (Իտալիա) — 3:2
- Ժունիոր Տադահ (Ֆրանսիա) — Վալերի Վալտեր (Գերմանիա) — 3:2
- Դմիտրի Կարմանով (Ռուսաստան) — Ադրիան Ֆրեսնեդա Ռիկարդո (Իսպանիա) — 5:0

