Champions Journal-ը պատմել է «Նոա» ՖԱ-ի նոր մարզումային մասնաշենքի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմպիոնների լիգայի պաշտոնական ամսագիրը՝ Champions Journal-ը, նոր նյութ է հրապարակել՝ նվիրված «Նոա» ֆուտբոլային ակումբին։ Այս անգամ պարբերականը պատմել է հայկական ակումբի նոր և արդիականացված մարզումային մասնաշենքի մասին։
Հրապարակման մեջ նշվում է, որ նոր օբյեկտն արդեն պատրաստ է շահագործման։ «Նոայի» համար սա հերթական կարևոր քայլն է ակումբային ենթակառուցվածքների զարգացման և թիմի համար ժամանակակից պայմաններ ստեղծելու ճանապարհին։
Champions Journal-ը առանձին ընդգծում է ակումբի ուղին դեպի նոր բարձունքներ։ Նյութի բացվածքում օգտագործվել է Երևանի մթնոլորտն ու Արարատի տեսարանը, իսկ հրապարակման վերնագիրը՝ Scaling New Heights, խորհրդանշական կերպով արտացոլում է «Նոայի» հավակնություններն ու ակումբի ձգտումը՝ բարձրանալ ավելի բարձր մակարդակի։
Ակումբում նույնպես նշել են, որ նոր բազայի աշխատանքներն ավարտվել են։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «աշխատանքն ավարտված է»․ նոր և կատարելագործված մարզումային կենտրոնը պատրաստ է, իսկ ակումբային ավտոբուսի վրա պատկերված «Կատարելության ճանապարհը» շարունակվում է։
Նշենք, որ Champions Journal-ը նախկինում արդեն մեծ նյութ էր հրապարակել «Նոա» ՖԱ-ի մասին։ Նոր հրապարակումը ևս մեկ հաստատում է հայկական ակումբի նկատմամբ միջազգային ֆուտբոլային լսարանի աճող հետաքրքրության։
Ամբողջական նյութը հասանելի է champions-journal.com կայքում։
Նշենք, որ նոր բազան կգործի նոր մրցաշրջանի սկզբից։