«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Կրասնոդար»

- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
28-ամյա կենտրոնական պաշտպան Վիտալի Ստեժկոն, ով ավելի վաղ հանդես է եկել Երևանի «Փյունիկում», դարձել է «Կրասնոդարի» խաղացող։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնը նրան գնել է «Չեռնոմորեցից»՝ 450 հազար եվրոյով։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։
Ստեժկոն «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Նա ծնվել է 1997 թվականի հունվարի 29-ին՝ Կրասնոդարի երկրամասի Բուզինովսկայա գյուղում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել տեղական մակարդակով, այնուհետև տեղափոխվել է «քաղաքայինների» համակարգ։ 2014-2022 թվականներին խաղացել է ակումբի պահեստազորում։
2018/19 մրցաշրջանում պաշտպանն վարձավճարով հանդես է եկել հայկական «Փյունիկում», որտեղ եվրագավաթային նորամուտ է ունեցել՝ մասնակցելով Եվրոպա լիգայի խաղերին։ 2022 թվականին նա երկու խաղ է անցկացրել «Կրասնոդարի» հիմնական թիմում՝ ընդդեմ ՑՍԿԱ-ի և «Ախմատի»։
Դրանից հետո նա պայմանագիր է ստորագրել «Ենիսեյի» հետ, իսկ 2024 թվականի ամռանը միացել է «Չեռնոմորեցին», որի կազմում զբաղեցրել է Մելբեթ-Առաջին լիգայի երրորդ հորիզոնականը և ճանաչվել մրցաշրջանի լավագույն խաղացող։
Այժմ Վիտալի Ստեժկոն վերադառնում է իր հայրենական ակումբ, որի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։