ԲԿՄԱ-ն «Գանձասարին» հաղթեց 3:0 հաշվով և տարավ առաջին հաղթանակը մրցաշրջանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԲԿՄԱ-ն Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը։ Հինգերորդ տուրի խաղում թիմը վստահորեն հաղթեց «Գանձասարին»՝ 3:0 հաշվով։
ԲԿՄԱ-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Պողոս Կրմզյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Դավիթ Հարությունյանը։
Գոլային փոխանցումներով աչքի ընկան Նարեկ Հովհաննիսյանը, Պողոս Կրմզյանը և Արթուր Ասկարյանը։
Հինգ տուրից հետո ԲԿՄԱ-ն ունի 4 միավոր և զբաղեցնում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Գանձասարը» 3 միավորով 10-րդ տեղում է։