Բարսեղյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի «Սլովան» — «Ցելյե» հանդիպման լավագույն խաղացող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սլովանը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին տնային խաղում ոչ-ոքի խաղաց սլովենական «Ցելյեի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 15-րդ րոպեին՝ թիմի նորեկ Ռոման Չերեպկայի գոլի շնորհիվ։ Արդյունավետ գրոհի զարգացմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը՝ կատարելով նախագոլային փոխանցում։ 41-րդ րոպեին Միլոտ Ավդիլին վերականգնեց հավասարությունը։
Բարսեղյանը խաղադաշտում անցկացրեց 84 րոպե և հանդիպման արդյունքներով SofaScore-ից ստացավ ամենաբարձր գնահատականը՝ 8,2 միավոր։
Հայաստանի հավաքականի վինգերը «Սլովանի» կազմում հարձակման գծում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն էր։ Նա կատարեց յոթ առանցքային փոխանցում և ստեղծեց մեկ ակնհայտ գոլային պահ։ Ընդ որում, ամբողջ խաղի ընթացքում Բարսեղյանը կատարել է ընդամենը 20 փոխանցում, որոնց ավելի քան մեկ երրորդից հետո թիմակիցները հարվածել են դարպասին։
Բացի այդ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կատարել է չորս դրիբլինգից երեքը հաջողությամբ և հաղթել է 12 մենապայքարից ութում։
Հիշեցնենք, որ որակավորման երրորդ փուլում «Ցելյեն» հաղթահարել էր «Արարատ-Արմենիայի» արգելքը։
Բարսեղյանը փոխարինման դուրս գալուց հետո ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)