SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ավշար Արարատը» հաղթեց «Կիլիկիային» Հայաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի մեկնարկային խաղում


«Ավշար Արարատը» հաղթեց «Կիլիկիային» Հայաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի մեկնարկային խաղում
Ֆուտբոլ

Հայաստանում մեկնարկել է 2026/27 մրցաշրջանի ազգային գավաթի խաղարկությունը։ Նախնական փուլի առաջին խաղում «Ավշար Արարատը» հաղթանակ տարավ սիրողական Ա լիգայի գործող չեմպիոն «Կիլիկիայի» նկատմամբ։ Չարենցավանում կայացած հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով։

Հանդիպման մեկնարկը «Կիլիկիայի» օգտին էր։ Արդեն 9-րդ րոպեին Ռաֆայել Մովսիսյանը բացեց հաշիվը։ Տասը րոպե անց Ջոն Լագբելը հավասարեցրեց հաշիվը, սակայն 31-րդ րոպեին Մովսիսյանը դուբլ ձևակերպեց և կրկին առաջ մղեց «Կիլիկիային»։

Ընդմիջումից հետո «Ավշար Արարատին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ 63-րդ րոպեին Լագբելը խփեց իր երկրորդ գոլը, իսկ 73-րդ րոպեին Էդգար Գուլինյանը առաջին անգամ իր թիմին առաջ մղեց։ Վերջնական հաշիվը փոխհատուցված ժամանակում ձևակերպեց Խալիա Խագագի Խալիլ Էլնուբին՝ 4:2։

Այսպիսով, «Ավշար Արարատը» հաջողությամբ հաղթահարեց Հայաստանի գավաթի նախնական փուլը։

Մրցաշարի այս փուլի ևս մեկ հանդիպում կկայանա օգոստոսի 25-ին։ Չարենցավանում «Անդրանիկը» կընդունի «Էջմիածնին»։

Հայաստանի գավաթ 2026/27. Նախնական փուլ

«Ավշար Արարատ» — «Կիլիկիա»՝ 4:2

Գոլեր՝ Լագբել՝ 19, 63, Գուլինյան՝ 73, Խագագի Խալիլ Էլնուբի՝ 90+4 — Մովսիսյան՝ 9, 31։

Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան։

Մարզադաշտ՝ Չարենցավան, «Քաղաքային»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։