SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Սիմոնյանն ու Վաղարշակ Քեյանը բրոնզե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում


Դավիթ Սիմոնյանն ու Վաղարշակ Քեյանը բրոնզե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում
Բռնցքամարտ

Հայաստանի հավաքականը Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով։ Մրցաշարի մրցանակակիրներ են դարձել Դավիթ Սիմոնյանը (90 կգ) և Վաղարշակ Քեյանը (55 կգ), որոնք նոյեմբերի 22-ին պարտվել են կիսաեզրափակիչ մենամարտերում։

Մինչև 55 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Բոգդան Չելդիկի հետ։ Երեք ռաունդների արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհել են ուկրաինացի բռնցքամարտիկին՝ 4։1 հաշվով։

Ավելի վաղ Քեյանը հաջողությամբ հաղթահարել էր մրցաշարի երկու փուլ։ Նախ հայ բռնցքամարտիկը հաղթել էր շվեդ Ջոշուա Մուինդային, ապա քառորդ եզրափակչում վստահ առավելության հասել լեհ Նիկոլաս Պավլիկի նկատմամբ՝ 5։0 հաշվով։

Մինչև 90 կգ քաշային կարգում Դավիթ Սիմոնյանը նոկաուտով պարտվել է ֆրանսիացի Ջունիոր Թադային։ Ֆրանսիացի բռնցքամարտիկը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Դավիդ Նվանյայի հետ։

Սիմոնյանը նույնպես հաջող մրցաշար է անցկացրել՝ տանելով երկու վաղաժամ հաղթանակ։ Առաջին մենամարտում նա հաղթել էր թուրք Մուհամմեթ Ֆուրկան Քարադաղին, իսկ քառորդ եզրափակչում առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Անգլիան ներկայացնող, Եվրոպայի Մ19 չեմպիոն Էմանուել Ադեկալի Կարգբոյին։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի Մ23 առաջնությունում իր ելույթն ավարտել է երկու բրոնզե մեդալով։

Եվս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Վրաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը (60 կգ)։ Կիսաեզրափակչում նա պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Չինիբուլաքին։

Պորեչում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությանը մասնակցում են 39 երկրների 276 բռնցքամարտիկներ։ Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը կկայանան նոյեմբերի 24-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։