Արթուր Մելքոնյանը մոտ է «Ուխտա» վերադառնալուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի հավաքականի պաշտպան Արթուր Մելքոնյանը մոտ ժամանակներս կարող է դառնալ Ռուսաստանի գործող չեմպիոնների՝ ՄՖԿ «Ուխտա»-ի խաղացող։
34-ամյա ֆուտբոլիստի ներկայիս ակումբը՝ Լիպեցկի «ԼԿՍ»-ը, ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել է մեծահասակների թիմերի գործունեությունը։ Թիմի նախկին խաղացողների մեծ մասն արդեն գտել է նոր ակումբներ, և աղբյուրների տեղեկություններով՝ Մելքոնյանը նույնպես բացառություն չի լինի։ Սպասվում է, որ Եվրոպայի առաջնության ավարտից հետո պաշտպանը կվերադառնա «Ուխտա», որը նրա համար լեգենդար ակումբ է։
Արթուր Մելքոնյանը «Ուխտա»-ում հանդես է եկել 2020 թվականի հունիսից և թիմի կազմում անցկացրել է չորս մրցաշրջան։ Նրա տեղափոխության պահին ակումբը համարվում էր Ռուսաստանի Սուպերլիգայի աութսայդերներից մեկը, սակայն տարեցտարի գրանցում էր առաջընթաց։ 2023/24 մրցաշրջանում Մելքոնյանը առաջնությունը սկսեց որպես թիմի ավագ և միասին հասան պատմական հաջողությունների․ «Ուխտա»-ն նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը՝ Լիգայի գավաթը, ինչպես նաև դարձավ Սուպերլիգայի արծաթե մեդալակիր։
Այդ մրցաշրջանի ավարտից հետո պաշտպանը տեղափոխվեց «ԼԿՍ», սակայն այժմ, լուրերի համաձայն, կրկին կհագնի «Ուխտա»-ի մարզաշապիկը։ Հայտնի է, որ պայմանագիրը նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ներկայումս Արթուր Մելքոնյանը գտնվում է Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում, որտեղ պատրաստվում է 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0