Արթուր Ղարիբյանը գոլային փոխանցում կատարեց ՌՊԼ-ի «Ակրոնի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ Մոսկվայի «Ռոդինայի» և Տոլյատիի «Ակրոնի» միջև խաղում։
Ղարիբյանը «Ռոդինայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 77 րոպե։ Հարձակվողը մեկ գոլային փոխանցում կատարեց, իսկ հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։
Չորս հանդիպումից հետո ընթացիկ մրցաշրջանում Ղարիբյանի հաշվին արդեն կա 3 գոլ և 2 գոլային փոխանցում։
Հանդիպման գլխավոր հերոսը Երևանի «Ուրարտուի» նախկին հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն էր, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Նա գոլի հեղինակ դարձավ 12-րդ, 45+1-րդ և 76-րդ րոպեներին և ՄԱՏՉ ՊՐԵՄՅԵՐ-ի փորձագետի վարկածով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
«Ակրոնի» կազմում գոլերով պատասխանեցին Ստեֆան Լոնչարը, Ժիլսոն Բենշիմոլը և Կևին Արեվալոն։
Արթուր Ղարիբյանի վիճակագրությունը խաղում
- Խաղացած րոպեներ՝ 77
- Գոլային փոխանցումներ՝ 1
- Հարվածներ՝ 1
- Սրող փոխանցումներ՝ 1
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 8 (53%)
- Գնդակի կորուստներ՝ 12
- Գնդակի խլումներ՝ 1
- Գնդակի վերադարձներ՝ 1
- Օդային մենապայքարներ՝ 3-ը 7-ից
- SofaScore-ի գնահատական՝ 6,5
Չորս տուրից հետո «Ռոդինան» վաստակել է չորս միավոր, իսկ «Ակրոնի» ակտիվում երկու միավոր է։
Հաջորդ տուրում՝ օգոստոսի 23-ին, «Ռոդինան» արտագնա խաղում կհանդիպի Մոսկվայի «Դինամոյի» հետ, իսկ «Ակրոնը» կմրցի «Կռիլյա Սովետովի» դեմ։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Ղարիբյանը դուբլի հեղինակ էր դարձել «Զենիթի» դեմ խաղում։