SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Ավետիսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել օղակների վարժությունում


Արթուր Ավետիսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել օղակների վարժությունում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության 2026 թվականի Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում։

Եզրափակիչում Ավետիսյանը վաստակել է 14,400 միավոր։ Նույն արդյունքն է գրանցել ռուսաստանցի Իլյա Զաիկան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ մարմնամարզիկը զբաղեցրել է առաջին տեղը։

Բրոնզե մեդալը 14,366 միավոր արդյունքով նվաճել է Հունաստանի օլիմպիական չեմպիոն Էլեֆթերիոս Պետրունիասը։

Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, վաստակել է 14,000 միավոր և եզրափակիչն ավարտել հինգերորդ տեղում։ Գերմանիան ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Սահակյանը 13,900 միավորով զբաղեցրել է յոթերորդ տեղը։

Результаты кольца, ЧЕ-2026 по спортивнй гимнастике

Ավետիսյանի համար սա Եվրոպայի առաջնության առաջին ոսկե մեդալն է։ Անցած տարի հայ մարմնամարզիկը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ այժմ առաջին անգամ բարձրացավ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

Ավելի վաղ այսօր Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ էր նվաճել նժույգի վարժության եզրափակիչում։ Համլետ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ։

Այսպիսով, Զագրեբում ընթացող մրցաշարում հայ մարմնամարզիկներն այս պահին արդեն երեք մեդալ ունեն։ Վաղը մեդալների համար պայքարը կշարունակի Արթուր Դավթյանը, որը հանդես կգա հենացատկի եզրափակիչում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։