Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը կմասնակցեն Փարիզի World Challenge Cup-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երեք մարմնամարզիկներ կմասնակցեն սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարին, որը կանցկացվի Փարիզում սեպտեմբերի 24-ից 28-ը։
Հայաստանի կազմը՝
- Արթուր Ավետիսյան
- Համլետ Մանուկյան
- Գագիկ Խաչիկյան
Ավետիսյանի և Մանուկյանի համար սա հերթական միջազգային մեկնարկն է Եվրոպայի հաջող առաջնությունից հետո։ Այս տարի Ավետիսյանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն օղակների վարժությունում, իսկ Մանուկյանը արծաթ մեդալ է նվաճել նժույգաթափի վարժությունում։