SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Հարությունյանը պարտվեց Նիզամբեկ Աբդրաշիդովին BRAVE CF 105-ում


Արթուր Հարությունյանը պարտվեց Նիզամբեկ Աբդրաշիդովին BRAVE CF 105-ում
MMA

Հայ MMA մարտիկ Արթուր Հարությունյանը պարտություն կրեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած BRAVE CF 105 մրցաշարում։

Հարությունյանը մենամարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Նիզամբեկ Աբդրաշիդովի դեմ։ Մենամարտը տևեց բոլոր երեք ռաունդները և ավարտվեց Աբդրաշիդովի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։

Ղրղզ մարտիկն առաջին րոպեներից Արթուրին առաջարկեց ծանր և կպչուն պայքար՝ կարողանալով պարտադրել իրեն հարմար սցենարը։ Հարությունյանի համար դժվար էր ազատ տարածություն գտնել իր գրոհների համար, իսկ Աբդրաշիդովը գործեց պրագմատիկ, վերահսկեց մենամարտի ընթացքն ու միավորներ հավաքեց պայքարի և դիրքային աշխատանքի շնորհիվ։

Արթուր Հարությունյանի համար սա արդեն երկրորդ պարտությունն էր BRAVE CF լիգայում։ Ավելի վաղ հայ մարտիկը զիջել էր նաև Ռամազան Գիտինովին։

Այս մենամարտից հետո Հարությունյանի պրոֆեսիոնալ ռեկորդը կազմում է 11 հաղթանակ և 5 պարտություն։ Նիզամբեկ Աբդրաշիդովը, իր հերթին, բարելավեց իր ցուցանիշը՝ հասցնելով այն 12 հաղթանակի և 3 պարտության։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։