Արսեն Հարությունյանը հաղթեց Օսթին ԴեՍանտոյին և դարձավ RAF-ի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չեմպիոնը թեթևագույն քաշային կարգում։ Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 մրցաշարի տիտղոսային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթել է ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին։
Գոտեմարտը տևել է ամբողջ նախատեսված ժամանակը՝ երեք մրցափուլ, և ավարտվել է Հարությունյանի հաղթանակով՝ 6:3 հաշվով։
Մենամարտը լարված և հավասար պայքարում է անցել։ Արսենը առաջ է անցել 2:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում ԴեՍանտոն կարողացել է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և հավասարեցնել հաշիվը։
Վճռորոշ է դարձել գոտեմարտի վերջին հատվածը։ Հարությունյանը կրկին ավելացրել է տեմպը, կատարել մի քանի արդյունավետ գործողություն և տեյքդաունների ու վերահսկողության շնորհիվ ապահովել հաղթանակը՝ 6:3։
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնական գոտին խլել է ԴեՍանտոյից։ Մինչ Հարությունյանի հետ հանդիպումը ամերիկացին RAF-ում երեք հաղթանակ էր տարել և դարձել կազմակերպության չեմպիոն։ 2026 թվականին ԴեՍանտոն նաև հաղթել է Պանամերիկյան առաջնությունում՝ մինչև 61 կգ քաշային կարգում։
Արսեն Հարությունյանի համար սա RAF լիգայում երրորդ գոտեմարտն էր։ Հայ ըմբիշը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և դարձավ կազմակերպության չեմպիոն։