SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ծանրորդները նվաճել են առաջին մեդալները Կոսովոյում ընթացող պատանեկան ԵԱ-2026-ում


Հայ ծանրորդները նվաճել են առաջին մեդալները Կոսովոյում ընթացող պատանեկան ԵԱ-2026-ում
Ծանրամարտ

Հայ ծանրորդները նվաճել են առաջին մեդալները 2026 թվականի պատանեկան Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է Կոսովոյում։

Մինչև 15 տարեկանների 55 կգ քաշային կարգում Գրիգոր Աղավելյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում՝ գրանցելով 110 կգ արդյունք։ Պոկում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 88 կգ և երկամարտի 198 կգ արդյունքով զբաղեցրել չորրորդ տեղը։ Այս քաշային կարգում հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Նովոժիլովը՝ 202 կգ արդյունքով։

Մինչև 15 տարեկանների 60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 100 կգ, իսկ հրում վարժությունում 118 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Նրա երկամարտի արդյունքը կազմել է 218 կգ։ Ոսկե մեդալի համար պայքարում Ադիբեկյանն ընդամենը 1 կգ-ով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Մինչև 17 տարեկան աղջիկների 45 կգ քաշային կարգում Քրիստինե Բաբայանը մրցումներն ավարտել է հինգերորդ տեղում։ Պոկում վարժությունում նա գրանցել է 56 կգ, իսկ հրումում՝ 68 կգ արդյունք։ Երկամարտի ընդհանուր արդյունքը կազմել է 124 կգ։

Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթները կշարունակվեն օգոստոսի 22-ին։ Տեղական ժամանակով ժամը 12:00-ին մինչև 17 տարեկան պատանիների 60 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Արթուր Պետրոսյանը և Վարազդատ Հարությունյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։