SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ձյուդոիստները մեկնարկել են Պոդգորիցայում ընթացող Մ21 Եվրոպայի առաջնությունում


Հայ ձյուդոիստները մեկնարկել են Պոդգորիցայում ընթացող Մ21 Եվրոպայի առաջնությունում
Ըմբշամարտ

Պոդգորիցայում մեկնարկել է մինչև 21 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը տատամի են դուրս եկել Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներ։

Մինչև 60 կգ քաշային կարգում Հայկ Դարբինյանը իր առաջին գոտեմարտում պարտվել է ուկրաինացի Դանիլո Ավրամենկոյին և ավարտել ելույթը մրցաշարում։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շավարշ Նահապետյանը, հաջող է սկսել մրցելույթները՝ առաջին գոտեմարտում հաղթելով շվեդ Ալբին Ֆորսելիուսին։ Սակայն հաջորդ փուլում հայ ձյուդոիստը պարտվել է իտալացի Ֆրանչեսկո Կրոչիանիին։

Մինչև 66 կգ քաշային կարգում Լևա Սրապյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է սերբ Վելկո Շիմիչին, իսկ Արշակ Բեհչյանը իր առաջին մենամարտում զիջել է լիտվացի Սիմաս Պոլիկևիչյուսին։

Վաղը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պայքարը կշարունակեն Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ․ Ժիրայր Ղամբարյանը հանդես կգա մինչև 73 կգ, իսկ Տիգրան Սարուխանյանը՝ մինչև 81 կգ քաշային կարգում։

Չեռնոգորիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը կշարունակվի սեպտեմբերի 3-ից 5-ը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։