Հայաստանի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց Եվրոբասկետի B դիվիզիոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց 2026 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում, որն անցկացվում է Բրատիսլավայում։
Երրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 57։92 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը ԱՄՆ-ում հանդես եկող Ամասիա Դայանն էր։ Տեխասից բասկետբոլիստը վաստակեց 20 միավոր։
Հայաստանի հավաքականը մրցաշարում դեռ հաղթանակ չի տարել։ Առաջին երկու տուրերում թիմը խոշոր հաշիվներով պարտվել էր Իսլանդիայի և Պորտուգալիայի հավաքականներին։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 14-ին՝ Կոսովոյի դեմ։ Հայաստանի թիմի առաջիկա մրցակիցը ավելի վաղ նույնպես խաղացել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ և պարտվել 65։81 հաշվով։
Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի մրցաշարն անցկացվում է Բրատիսլավայում հուլիսի 10-ից 19-ը։