SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ. Հովհաննիսյանը գոլ խփեց, Բատոյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ. Հովհաննիսյանը գոլ խփեց, Բատոյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը
Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրեց Էստոնիայի հասակակիցների դեմ նախատեսված երկու ընկերական հանդիպումներից առաջինը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մարտուն Հովհաննիսյանը։

Հայաստանի հավաքականը նաև 11-մետրանոց հարված իրացնելու հնարավորություն ստացավ, սակայն ռուսական «Ռոստովում» հանդես եկող Դավիթ Բատոյանը չկարողացավ դիպուկ իրացնել այն։

Այսպիսով, թիմերի առաջին հանդիպումը հաղթող չորոշեց։

Հայաստանի Մ19 և Էստոնիայի Մ19 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։