SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ, կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին Շախմատի օլիմպիադայում


Հայաստանը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ, կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին Շախմատի օլիմպիադայում
Այլ սպորտաձևեր

Սամարղանդում անցկացվող Շախմատի օլիմպիադայի ութերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ՝ 2:2։ Կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին՝ 2,5:1,5։ Երկու մրցամարտերում էլ հայ շախմատիստի մեկ հաղթական պարտիան որոշեց թիմային հանդիպման ելքը։

Նիդերլանդներ — Հայաստան՝ 2:2

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով հաղթեց Լյուկ վան Վելիին։ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Յորդեն վան Ֆորեստին, իսկ Հայկ Մարտիրոսյանի և Մանուել Պետրոսյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Պարտիաների արդյունքները (վարկանիշները նշված են փակագծերում).

  • Անիշ Գիրի (2757) — Հայկ Մարտիրոսյան (2664)՝ ½:½
  • Յորդեն վան Ֆորեստ (2706) — Ռոբերտ Հովհաննիսյան (2642)՝ 1:0
  • Լյուկ վան Վելի (2643) — Շանթ Սարգսյան (2630)՝ 0:1
  • Էրվին Լ’Ամի (2595) — Մանուել Պետրոսյան (2569)՝ ½:½

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ութ տուրից հետո շարունակում է մնալ անպարտելի՝ հինգ հաղթանակ, երեք ոչ-ոքի և 16 հնարավորից 13 թիմային միավոր։

Հայաստան — ԱՄՆ՝ 2,5:1,5

Կանանց հավաքականի հաղթանակն ապահովեց Էլինա Դանիելյանը՝ առավելության հասնելով Իրինա Կրուշի նկատմամբ։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։

Պարտիաների արդյունքները (վարկանիշները նշված են փակագծերում).

  • Լիլիթ Մկրտչյան (2353) — Կարիսա Յիպ (2468)՝ ½:½
  • Մարիամ Մկրտչյան (2374) — Էլիս Լի (2453)՝ ½:½
  • Էլինա Դանիելյան (2382) — Իրինա Կրուշ (2393)՝ 1:0
  • Սուսաննա Գաբոյան (2179) — Տաթև Աբրահամյան (2347)՝ ½:½

Հայաստանի հավաքականը ութ տուրում տարել է յոթ հաղթանակ և վաստակել 16 հնարավորից 14 թիմային միավոր՝ շարունակելով պայքարը մեդալների համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։