Հայաստանը Ազգերի լիգայի երկու խաղից հետո պահպանել է 107-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկային երկու խաղերից հետո ՖԻՖԱ-ի առցանց վարկանիշում մնացել է 107-րդ տեղում։ Թիմն ունի 1189,74 միավոր։
Լատվիայի նկատմամբ հաղթանակը (2:0) Հայաստանին ավելացրել է 6,02 միավոր, իսկ Չեռնոգորիայից կրած պարտությունը (2:3) նվազեցրել է 5,92 միավորով։ Այսպիսով, երկու հանդիպումից հետո հավաքականի միավորների ընդհանուր փոփոխությունը դրական է՝ +0,10 միավոր։
C2 խմբում Հայաստանի մրցակիցներից Չեռնոգորիան երկու հաղթանակից հետո բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 79-րդ տեղը։ Կիպրոսը նահանջել է հինգ տեղով՝ հայտնվելով 129-րդ հորիզոնականում, իսկ Լատվիան կորցրել է երկու դիրք և 139-րդն է՝ Հնդկաստանից ցածր։
Վարկանիշը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան։ Առաջին հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել. Մարոկկոն շրջանցել է Բրազիլիային և բարձրացել հինգերորդ տեղ։ Խորվաթիան Չեխիայի նկատմամբ հաղթանակից հետո բարձրացել է 12-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Գերմանիայից, որը Հունաստանից կրած պարտությունից հետո նահանջել է 13-րդ տեղ։
ՖԻՖԱ-ի առցանց վարկանիշը թարմացվում է հավաքականների խաղերի ընթացքում իրական ժամանակում, սակայն ներկայիս դիրքերը նախնական են մինչև միջազգային պատուհանի ավարտը։ Հաջորդ պաշտոնական թարմացումը նախատեսված է հոկտեմբերի 7-ին։
Հայաստանի հավաքականին սպասվում է երկու արտագնա հանդիպում՝ հոկտեմբերի 2-ին Կիպրոսի, իսկ հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի դեմ։