SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը հաղթեց Խորվաթիային և շախմատի օլիմպիադայում գրավեց վեցերորդ տեղը


Հայաստանը հաղթեց Խորվաթիային և շախմատի օլիմպիադայում գրավեց վեցերորդ տեղը
Այլ սպորտաձևեր

Հայերեն

Հայաստանը հաղթեց Խորվաթիային և շախմատի օլիմպիադայում գրավեց վեցերորդ տեղը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սամարղանդում անցկացվող շախմատի 46-րդ օլիմպիադան ավարտեց Խորվաթիայի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակով։ Վերջին՝ 11-րդ տուրում թիմը խաղաց առանց Հայկ Մարտիրոսյանի։ Հաղթական միավորները վաստակեցին Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։

Հայաստան — Խորվաթիա հանդիպման արդյունքները.

  • Ռոբերտ Հովհաննիսյան — Իվան Շարիչ — ½:½
  • Շանթ Սարգսյան — Անտե Բրկիչ — 1:0
  • Գաբրիել Սարգսյան — Սաշա Մարտինովիչ — ½:½
  • Մանուել Պետրոսյան — Մարին Բոսիոչիչ — 1:0

Հայաստանը 11 տուրում վաստակեց 17 թիմային միավոր և զբաղեցրեց վեցերորդ տեղը՝ կրկնելով 2024 թվականի օլիմպիադայի արդյունքը։ Արծաթե մեդալակիր Հնդկաստանն ու բրոնզե մեդալակիր Գերմանիան հավաքեցին 18-ական միավոր։ Հայաստանի չափ միավոր վաստակեցին նաև ԱՄՆ-ն ու Ադրբեջանը, որոնք լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցան մեր թիմից։ Մրցաշարի հաղթողը 20 միավորով դարձավ Ուզբեկստանը։

Մրցաշարի ընթացքում հայ շախմատիստները յոթ թիմային հաղթանակ տարան՝ Բարբադոսի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Իրանի, Ադրբեջանի և Խորվաթիայի նկատմամբ։ Չինաստանի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի հետ հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի։ Հայաստանի միակ պարտությունը գրանցվեց տանտերերի՝ Ուզբեկստանի հավաքականի դեմ։

Հայաստանի հավաքականում ամենաշատ միավորը վաստակեց Շանթ Սարգսյանը։ Նա մասնակցեց բոլոր 11 պարտիաներին, հավաքեց 8 միավոր և ցույց տվեց 2745 վարկանիշային արդյունք՝ 2630 մեկնարկային վարկանիշի պայմաններում։ Վերջին տուրում Բրկիչի նկատմամբ նրա հաղթանակն օգնեց հավաքականին օլիմպիադան ավարտել հաղթանակով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։