Փոխվել է Հայաստան — Մոլդովա հանդիպման մեկնարկի ժամը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կսկսվի նախատեսվածից մեկ ժամ շուտ։
Խաղը կկայանա հունիսի 9-ին Երևանում։ Ավելի վաղ հանդիպման մեկնարկը նախատեսված էր 20:00-ին, սակայն այժմ այն կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին։
Մոլդովայի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի։ Հունիսի 6-ին մեր թիմը կմրցի Ղազախստանի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի 18:00-ին։
Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն Հայաստանի հավաքականի հունիսյան հավաքի շրջանակում և կարևոր փուլ կլինեն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի նախապատրաստական գործընթացում։