Հայաստան — Չեռնոգորիա. հայտնի են Ազգերի լիգայի խաղի մեկնարկային կազմերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականները հրապարակել են Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի հանդիպման մեկնարկային կազմերը։ Խաղը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20:00-ին։
Հայաստան (5-2-3). Չանչարևիչ — Բանդիկյան, Պիլոյան, Պետրոսյան, Հարությունյան, Տիկնիզյան — Իվու, Սպերցյան — Սերոբյան, Շաղոյան — Միրանյան։
Չեռնոգորիա (4-4-2). Պոպովիչ — Ռոգանովիչ, Սավիչ, Ջուրիչ, Գաշևիչ — Յանկովիչ, Լոնչար, Վուկովիչ, Բուլատովիչ — Կրստովիչ, Օսմայիչ։
Լատվիայի դեմ հաղթական խաղի (2:0) համեմատ Եղիշե Մելիքյանը մեկնարկային կազմում կատարել է երկու փոփոխություն. Խուլիո Բուենոյի փոխարեն խաղը կսկսի Արգիշտի Պետրոսյանը, իսկ Նարեկ Հովհաննիսյանի փոխարեն՝ Ժիրայր Շաղոյանը։
Կիպրոսի դեմ հաղթանակից (2:1) հետո Չեռնոգորիայի կազմում կա երեք փոփոխություն. Իգոր Վույաչիչի փոխարեն կխաղա Անդրեյ Ջուրիչը, Վասիլիե Աջիչի փոխարեն՝ Դուշան Վուկովիչը, իսկ Ստևան Յովետիչի փոխարեն՝ Ստեֆան Լոնչարը։
Երկու թիմերն էլ մրցաշարը սկսել են հաղթանակով և միմյանց դեմ խաղին մոտենում են երեքական միավորով։