SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանը 10:0 հաշվով ջախջախեց Դիլոն Դենիսին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին


Արման Ծառուկյանը 10:0 հաշվով ջախջախեց Դիլոն Դենիսին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին
Ըմբշամարտ

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը դարձել է Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոն՝ ժամանակից շուտ համոզիչ հաղթանակ տանելով հայկական ծագումով ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ։

Գոտեմարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում։ Ծառուկյանն ամբողջությամբ վերահսկել է պայքարը գորգի վրա և արդեն առաջին մրցափուլում ավարտել գոտեմարտը՝ տեխնիկական առավելությամբ հաղթելով 10:0 հաշվով։

Առաջին իսկ վայրկյաններից հայ մարզիկը տիրել է նախաձեռնությանը՝ հաջողությամբ մրցակցին տեղափոխելով պարտեր և միավորներ վաստակելով արդյունավետ գործողությունների շնորհիվ։ Դենիսին այդպես էլ չի հաջողվել արդյունավետ գրոհ կազմակերպել կամ լուրջ դիմադրություն ցույց տալ։

Այս հաղթանակի շնորհիվ Ծառուկյանը նվաճել է RAF Crossover-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը խաղարկվում էր այս դիմակայությունում։

Ծառուկյանի և Դենիսի դիմակայությունն ավարտվեց նոր միջադեպով

Հիշեցնենք, որ մրցաշարի նախօրեին մարզիկների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել մամուլի ասուլիսի ժամանակ։ Հակամարտության պատճառը Դենիսի սադրանքն էր. նա ներկայացել էր Խամզաթ Չիմաևի հասցեին վիրավորական գրությամբ շապիկով։

Լարվածությունը պահպանվել է նաև գոտեմարտի ավարտից հետո։ Ծառուկյանը ցուցադրաբար ոտք է դրել գորգից վեր կենող մրցակցի վրա, ինչից հետո միջամտել են անվտանգության աշխատակիցները։ Ավելի ուշ մարզիկները, այնուամենայնիվ, սեղմել են միմյանց ձեռքերը։

Ծառուկյանի համար այս հաջողությունը վերադարձ էր հաղթական ուղի՝ 2026 թվականի հուլիսին RAF 11 մրցաշարում Քոլբի Քովինգթոնից կրած պարտությունից հետո։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ RAF-ի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։