Արման Ծառուկյանն ու Դիլոն Դենիսը գոտեմարտ կանցկացնեն RAF14-ում՝ Լաս Վեգասում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանն ու Դիլոն Դենիսը հոկտեմբերի 4-ին կհանդիպեն Լաս Վեգասում կայանալիք RAF14 մրցաշարում։ Գոտեմարտը կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։
Ծառուկյանի համար այս ելույթը տեղի կունենա UFC-ում հերթական մենամարտից կարճ ժամանակ անց։ Սեպտեմբերի 19-ին Արմանը պետք է հանդիպի Մաուրիսիո Ռուֆֆիի հետ։
Ծառուկյանն ու Դենիսը նախկինում արդեն մոտ էին միմյանց դեմ մրցելուն։ Մարզիկները պետք է գրեփլինգի գոտեմարտ անցկացնեին Բրազիլիայում կայանալիք Hype FC մրցաշարում, սակայն հանդիպումը չեղարկվեց։ Ավելի ուշ Արմանը հրապարակավ Դիլոնին մարտահրավեր նետեց՝ առաջարկելով գոտեմարտ անցկացնել Երևանում։
Ի վերջո, իրավիճակից օգտվեց RAF լիգան՝ կազմակերպելով մարզիկների հանդիպումը Լաս Վեգասում։
Դենիսի համար սա կլինի երկրորդ ելույթը RAF-ում։ Իր նախորդ գոտեմարտում նա պարտվել է Խամզաթ Չիմաևին։ Հատկանշական է նաև, որ Դիլոնն իր հոր կողմից հայկական արմատներ ունի։
Ծառուկյանն, իր հերթին, RAF-ի ամենափորձառու մասնակիցներից մեկն է։ Լիգայում նրա ռեկորդը 7 հաղթանակ և 1 պարտություն է։ Վերջին ելույթում Արմանը չեմպիոնական գոտեմարտում պարտվել է Քոլբի Քովինգթոնին։
RAF14 մրցաշարը կկայանա հոկտեմբերի 4-ին Լաս Վեգասում։
