«Արարատը» և «Շիրակը» հավասար միավորներով կշարունակեն պայքարը Պրեմիեր լիգայում մնալու համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայի երկու հետնապահների հանդիպման ընթացքում «Արարատը» կարևոր հաղթանակ տարավ՝ հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթելով «Շիրակին»։
Երկու գոլն էլ խփեց Կալիֆա Դումբիան, որի հաշվին առաջնությունում արդեն կա 8 գոլ։
Այս խաղից հետո «Արարատն» ու «Շիրակը» ունեն 12-ական միավոր։ Մրցաշրջանի ավարտին այս թիմերից մեկը կլքի լիգան։
Յուրաքանչյուր թիմին առջևում մնացել է երեք տուր։
«Արարատը» կմրցի՝
- «Ուրարտուի»
- «Նոայի»
- ԲԿՄԱ-ի դեմ
«Շիրակը» կմրցի՝
- «Վանի»
- «Ուրարտուի»
- «Ալաշկերտի» դեմ
Թիմերի միջև անձնական հանդիպումների ցուցանիշներն էլ հավասար են, ուստի վերջին տեղը կորոշվի լրացուցիչ ցուցանիշներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0