SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» իմացավ Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի հնարավոր մրցակցին


«Արարատ-Արմենիան» իմացավ Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի հնարավոր մրցակցին
Ֆուտբոլ

Հունիսի 17-ին Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրորդ փուլ դուրս գալու դեպքում կխաղա Մալթայի «Ֆլորիանա» / Իռլանդիայի «Շեմրոկ Ռովերս» զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում հայկական ակումբը կմրցի Լատվիայի «Ռիգայի» հետ։

Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 21/22-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 28/29-ին։

Իրենց հնարավոր մրցակիցներին իմացան նաև հայ ֆուտբոլիստների թիմերը։ Նաիր Տիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» կխաղա Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» / Հյուսիսային Իռլանդիայի «Լարն» զույգի հաղթողի հետ։ Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» կհանդիպի Էստոնիայի «Ֆլորա» / Վրաստանի «Իբերիա 1999» զույգի հաղթողին։

Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի վիճակահանության ամբողջական արդյունքները

Չեմպիոնների ուղի

  • «Մյելբյու» Շվեդիա — «Լինքոլն» Ջիբրալթար / «Ինտեր դ’Էսկալդես» Անդորրա
  • «Տրե Ֆիորի» Սան Մարինո / «Լարն» Հյուսիսային Իռլանդիա — «Ցրվենա Զվեզդա» Սերբիա
  • «Սաբահ» Ադրբեջան / «Նյու Սեյնթս» Ուելս — «Վարդար» Հյուսիսային Մակեդոնիա / ԿուՊՍ Ֆինլանդիա
  • ԿԻ Կլակսվիկ Ֆարերյան կղզիներ / «Ատերտ Բիսեն» Լյուքսեմբուրգ — «Կաունո Ժալգիրիս» Լիտվա / «Դրիտա» Կոսովո
  • ԱԳՖ Դանիա — «Լեխ» Լեհաստան
  • «Արարատ-Արմենիա» Հայաստան / «Ռիգա» Լատվիա — «Ֆլորիանա» Մալթա / «Շեմրոկ Ռովերս» Իռլանդիա
  • «Բորաց» Բանյա Լուկա / «Լևսկի» Սոֆիա — ՄԼ Վիտեբսկ Բելառուս / «Ունիվերսիտատյա Կրայովա» Ռումինիա
  • «Օմոնիա» Կիպրոս — «Կայրաթ» Ղազախստան / «Սուտյեսկա Նիկշիչ» Չեռնոգորիա
  • «Թուն» Շվեյցարիա — «Դինամո» Զագրեբ Խորվաթիա
  • «Վիկինգուր» Իսլանդիա / ԷՏՕ Դյոր Հունգարիա — «Հապոել» Բեեր Շևա Իսրայել
  • «Ֆլորա» Էստոնիա / «Իբերիա 1999» Վրաստան — «Սլովան» Բրատիսլավա Սլովակիա
  • «Պետրոպկուբ» Մոլդովա / «Էգնատիա» Ալբանիա — «Ցելյե» Սլովենիա

Լիգաների ուղի

  • «Ֆեներբահչե» Թուրքիա — «Գուրնիկ» Զաբժե Լեհաստան
  • «Շտուրմ» Գրաց Ավստրիա — «Հարթս» Շոտլանդիա

Жеребьевка второго раунда квалификации Лини чемпионов


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։