SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Մուրայի» հետ Հունգարիայում անցկացվող հավաքի առաջին ընկերական խաղում


«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Մուրայի» հետ Հունգարիայում անցկացվող հավաքի առաջին ընկերական խաղում
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» անցկացրեց Հունգարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական հանդիպումը։ Թիմը ոչ-ոքի խաղաց սլովենական «Մուրայի» հետ՝ 1:1 հաշվով։ Հայկական ակումբի կազմում միակ գոլը խփեց Ուգո Օլիվեյրան։

«Մուրան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 8-րդ տեղը Սլովենիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Այս թիմը հուլիսի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի նաև հայկական մեկ այլ ակումբի՝ «Նոայի» դեմ։

Հաջորդ ընկերական հանդիպումը «Արարատ-Արմենիան» կանցկացնի հունիսի 27-ին սերբական «Վոյվոդինայի» դեմ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա եվրագավաթներում։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։ Հայկական ակումբի մրցակիցը կլինի լատվիական «Ռիգան»։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին կամ 8-ին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։