SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատ-Արմենիան» «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ կխաղա օգոստոսի 20-ին և 27-ին


«Արարատ-Արմենիան» «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ կխաղա օգոստոսի 20-ին և 27-ին
Ֆուտբոլ

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ կխաղա օգոստոսի 20-ին և 27-ին։

Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին Կրայովայում և Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին։

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում՝ Հանրապետական մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ 20:00-ին։

Հատկանշական է, որ եվրագավաթների այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» առաջին անգամ դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։

Երկու հանդիպումների արդյունքում հաղթող թիմը դուրս կգա Եվրոպա լիգայի լիգային փուլ, իսկ պարտվողը կշարունակի ելույթները Կոնֆերենցիաների լիգայի լիգային փուլում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։