SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արամե Մինասյանն օգնեց «Մարուպեսին» դուրս գալ Լատվիայի գավաթի 1/16 եզրափակիչ


Արամե Մինասյանն օգնեց «Մարուպեսին» դուրս գալ Լատվիայի գավաթի 1/16 եզրափակիչ
Ֆուտբոլ

19-ամյա հայ հարձակվող Արամե Մինասյանը արդյունավետ հանդիպում անցկացրեց Լատվիայի գավաթի 1/32 եզրափակիչում և օգնեց «Մարուպեսին» դուրս գալ մրցաշարի հաջորդ փուլ։

«Մարուպեսը» կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով, թեև հանդիպման ընթացքում պարտվում էր 0:1 հաշվով։ Խաղի գլխավոր հերոսներից մեկը դարձավ Մինասյանը․ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ և կատարեց արդյունավետ փոխանցում։

Երիտասարդ հայ հարձակվողի համար սա ընթացիկ մրցաշրջանում հերթական վառ ելույթն էր։ Լատվիայի Առաջին լիգայում Մինասյանը նույնպես արդյունավետ է գործում․ նրա հաշվին կա 2 գոլ և 2 գոլային փոխանցում 9 խաղում։ Հիշեցնենք, որ նա այս թիմ է տեղափոխվել 2026 թվականի ձմռանը Իսպանիայից։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։