SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտ


Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտ
Ըմբշամարտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արամայիս Հարությունյանը (130 կգ) դրամատիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մազաիմ Մարդանովի նկատմամբ՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների (Մ23) ըմբշամարտի աշխարհի 2026 թվականի առաջնության սփոփիչ փուլում։

Հոկտեմբերի 14-ին կայացած գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվեց Հարությունյանին՝ վերջին միավորը վաստակելու առավելությամբ։ Հանդիպման ընթացքում հայ ըմբիշը պարտվում էր 0։5 հաշվով, սակայն կարողացավ տպավորիչ վերադարձ կատարել՝ վաստակելով հինգ անընդմեջ միավոր և հավասարեցնելով հաշիվը։

Այս կամային հաղթանակի շնորհիվ Հարությունյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։

Ավելի վաղ սփոփիչ փուլում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Աքիլես Խրիսիդիսին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում իր առաջին գոտեմարտում Հարությունյանը պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալի Իլյասովին։ Սակայն Իլյասովի՝ եզրափակիչ դուրս գալը Հայաստանի ներկայացուցչին հնարավորություն տվեց շարունակելու պայքարը մեդալի համար սփոփիչ փուլում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արամայիս Հարությունյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոխար Ուզարովը։

Հայաստանի ևս մեկ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

Հոկտեմբերի 14-ին աշխարհի Մ23 առաջնությունում մեդալ նվաճելու հնարավորություն կունենա նաև Սամվել Տերտերյանը (77 կգ)։

Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ մարզիկը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Անրի Պուտկարաձեի հետ, որը Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է մինչև 20 տարեկանների (Մ20) տարիքային խմբում։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականը հավակնում է ևս երկու բրոնզե մեդալի։

Ավելի վաղ Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ էին դարձել Գասպար Տերտերյանը (72 կգ) և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)։

17-ամյա Սերինե Կրեյնը պարտվեց Մ23 ԱԱ-ի մեկնարկային գոտեմարտում

Նույն օրը աշխարհի առաջնությունում մեկնարկեցին նաև կանանց ըմբշամարտի մրցումները։

Մինչև 50 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 17-ամյա Սերինե Դիանա Կրեյնը, որը 1/8 եզրափակիչում մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Սենյա Յունգոյի հետ։

Գոտեմարտն ավարտվեց հայ մարզուհու պարտությամբ՝ 4։7 հաշվով։

Կրեյնի հետագա մասնակցությունը կախված է մրցակցի ելույթից։ Եթե Յունգոն հասնի եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա հանդես գալու սփոփիչ փուլում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։