SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Անդրանիկը» ջախջախեց «Էջմիածնին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ


«Անդրանիկը» ջախջախեց «Էջմիածնին» և դուրս եկավ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ
Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին լիգան ներկայացնող «Անդրանիկը» վստահ հաղթահարեց Հայաստանի գավաթի նախնական փուլը՝ 5:0 հաշվով ջախջախելով սիրողական «Էջմիածնին»։

Հանդիպումը կայացավ Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում։ Արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացեց Մաուրո Բենեդիտո Դոս Սանտոս Նետոն։

Առաջին խաղակեսի գլխավոր հերոսը դարձավ Հովսեփ Հակոբյանը, որը տասը րոպեի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 29-րդ, 32-րդ և 39-րդ րոպեներին։

Հանդիպման վերջնական հաշիվը մրցավարի կողմից ավելացված ժամանակի երրորդ րոպեին ձևակերպեց Վահե Զաքարյանը՝ խփելով «Անդրանիկի» հինգերորդ գոլը։

Այսպիսով, «Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Ավելի վաղ այս փուլ էր դուրս եկել նաև «Ավշար Արարատը»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Անդրանիկը» դարձավ գավաթի խաղարկության գլխավոր անակնկալներից մեկը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։

Հայաստանի գավաթ, նախնական փուլ

«Անդրանիկ» — «Էջմիածին»՝ 5:0

Գոլեր՝ Մաուրո Բենեդիտո Դոս Սանտոս Նետո՝ 8, Հովսեփ Հակոբյան՝ 29, 32, 39, Վահե Զաքարյան՝ 90+3։

Մրցավար՝ Սմբատ Ախվերդյան։

Մարզադաշտ՝ Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։