SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալինա Չարաևան չիրացրեց մատչբոլը և ավարտեց ելույթը Սեուլի WTA 250 մրցաշարում


Ալինա Չարաևան չիրացրեց մատչբոլը և ավարտեց ելույթը Սեուլի WTA 250 մրցաշարում
Թենիս

Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան չկարողացավ դուրս գալ Korea Open WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետը պարտվեց դասակարգման 69-րդ տեղում գտնվող հունգարուհի Աննա Բոնդարին՝ 4:6, 7:6 (8:6), 6:7 (5:7) հաշվով։

Հանդիպումը տևեց 3 ժամ 15 րոպե։ Վճռորոշ սեթում Չարաևան 6:5 հաշվի ժամանակ մատուցում էր հաղթանակի համար և ուներ մատչբոլ, սակայն Բոնդարը փրկվեց ու հաղթեց թայ-բրեյքում։

Առաջին շրջանում հայաստանցի թենիսիստուհին հաղթել էր աշխարհի նախկին չորրորդ ռակետ, Australian Open-ի չեմպիոնուհի Սոֆիա Քենինին՝ 3:6, 7:6 (7:4), 6:4 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։