SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալբերտ Սուքիասյանը արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի Գրան պրիում


Ալբերտ Սուքիասյանը արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի փուլի Գրան պրիում
Այլ սպորտաձևեր

Հայ մարզիկ Ալբերտ Սուքիասյանը արծաթե մեդալ է նվաճել Թբիլիսիում կայացած ձիասպորտի Աշխարհի գավաթի CSI 1* W փուլի Գրան պրիում։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հանդես է եկել «Լոգիկա» անունով նժույգով։ Վճռորոշ մրցապայքարում Սուքիասյանը հաջողությամբ հաղթահարել է մինչև 1,45 մետր բարձրությամբ արգելքներով երթուղին և Գրան պրիի արդյունքներով զբաղեցրել երկրորդ տեղը։

Այսպիսով, հայ ձիավորը Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարն ավարտել է արծաթե մեդալով։

Թբիլիսիում մարզիկի ելույթին հետևել են նաև Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և կազմակերպության գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։