ACA 199․ կշռման արդյունքներ. բոլոր հայ մարտիկները տեղավորվեցին քաշային սահմաններում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կրասնոդարում կայացավ ACA 199 մրցաշարի մասնակիցների պաշտոնական կշռման արարողությունը, որը կանցկացվի հունվարի 16-ին։ Մարտիկների մեծ մասը հաջողությամբ տեղավորվեց իրենց քաշային կարգերի սահմաններում, սակայն կշռումը չանցավ առանց բարձրաձայն նորությունների և փոփոխությունների մրցացանկում։
Մրցաշարին կմասնակցեն չորս հայ մարտիկներ, և բոլորը հաջողությամբ տեղավորվեցին սահմանված քաշային կարգերում․ Ժորա Այվազյան, Գեղամ Մանավզյան, Օհանես Ոսկանյան և Ամազասպ Մարտիրոսյան։ Նրանք առանց խնդիրների կատարեցին քաշը և պաշտոնապես հաստատեցին իրենց մասնակցությունը մրցաշարին։
Կշռման գլխավոր իրադարձությունը դարձավ երեկոյի նախատեսված գլխավոր մենամարտի չկայանալը։ Ալեքսեյ Պոլպուդնիկովը գերազանցեց թեթև քաշային կարգի սահմանը 2 կգ 450 գրամով։ ACA-ի կանոնակարգի համաձայն՝ եթե քաշի գերազանցումը անցնում է 2 կգ-ը, մենամարտը չեղարկվում է։ Արդյունքում Պոլպուդնիկովի և Ռասուլ Մագոմեդովի մենամարտը չի կայանա, և մրցաշարը կորցրեց իր հեդլայները։
Բացի այդ, սա արդեն չորրորդ անընդմեջ դեպքն է, երբ Պոլպուդնիկովը չի տեղավորվում քաշի մեջ։ Այդ պատճառով Լիգան որոշում է կայացրել մարտիկին ավտոմատ կերպով տեղափոխել հաջորդ քաշային կարգ։
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Մուհամեդ Կոկովի հետ, որը նույնպես չորրորդ անգամ անընդմեջ չի կատարել քաշը։ Անկախ նրա մենամարտի արդյունքից Աբդուլ-Ռահման Տեմիրովի դեմ՝ Կոկովը կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ։
Փոփոխություններից հետո ACA 199 մրցաշարի գլխավոր մենամարտը կլինի միջին քաշային կարգում՝ Արտեմ Ֆրոլովի և Ռամազան Էմեևի միջև, իսկ Գլեբ Խաբիբուլինի և Բագամա Նիկաբագամաևի մենամարտը տեղափոխվել է հիմնական քարտ։
17 бой. Лёгкий вес
Алексей Полпудников (73,75) — Расул Магомедов (71,0)
16 бой. Средний вес
Артем Фролов (84,8) — Рамазан Эмеев (84,85)
15 бой. Лёгкий вес
Мухамед Коков (72,30) — Абдул-Рахман Темиров (71,30)
14 бой. Лёгкий вес
Вадим Огарь (71,1) — Заур Гаджиев (70,95)
13 бой. Полулёгкий вес
Жора Айвазян (66,75) — Багдос Олжабай (66,8)
12 бой. Полулёгкий вес
Багама Никабагамаев (66,55) — Глеб Хабибуллин (66,75)
11 бой. Средний вес
Мурад Абдулаев (84,35) — Эдил Есенгулов (84,55)
10 бой. Наилегчайший вес
Астемир Нагоев (57,7) — Сайгид Абдулаев (57,6)
9 бой. Средний вес
Алтынбек Мамашов (84,90) — Крис Ханикатт (84,85)
8 бой. Полулёгкий вес
Шамиль Басаев (66,75) — Николай Галочкин (66,75)
7 бой. Лёгкий вес
Али Сулейманов (71,10) — Тамерлан Темиров (72,15)
6 бой. Полусредний вес
Оганес Восканян (77,7) — Херберт Батиста (77,7)
5 бой. Полулёгкий вес
Магомед Сардалов (66,55) — Евгений Бондарев (65,95)
4 бой. Полулёгкий вес
Гегам Манавзян (66,8) — Раджаб Рамазанов (67,55)
3 бой. Полусредний вес
Айнди Умаханов (77,9) — Амазасп Мартиросян (78,1)
2 бой. Полулёгкий вес
Александр Трескин (66,5) — Луис Лаурентино (66,8)
1 бой. Полусредний вес
Тагир Магомедов (77,95) — Жозейлтон Сантос (77,7)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0