19 հայ ծանրորդ կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի երիտասարդական առաջնությանը․ կազմը և ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 12-ից 19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը երիտասարդների (U20) և մինչև 23 տարեկանների (U23) միջև։ Հայաստանը մրցաշարում կներկայանա 19 ծանրորդից բաղկացած պատվիրակությամբ, որոնք տարբեր քաշային կարգերում կպայքարեն մեդալների համար։
Երիտասարդների (U20) առաջնությանը կմասնակցեն Հայաստանի 12 ներկայացուցիչներ՝ ութ տղամարդ և չորս կին։ Եվս յոթ մարզիկ հանդես կգա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վեց տղամարդ և մեկ կին։
Հայաստանի հավաքականն առավել լայն ներկայացվածություն կունենա տղամարդկանց քաշային կարգերում։ Դրանցից մի քանիսում մեդալների համար կպայքարեն միանգամից երկու հայ ծանրորդներ։
Հայաստանի առաջին ներկայացուցիչները մրցահարթակ դուրս կգան հոկտեմբերի 13-ին, իսկ հավաքականի ելույթները կավարտվեն հոկտեմբերի 19-ին՝ գերծանր քաշային կարգի մրցումներով։
Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում
Ժամերը նշված են Երևանի ժամանակով։
Հոկտեմբերի 13
-
11:00 — Արտուշ Գրիգորյան և Դավիթ Առաքելյան (65 կգ, U20)։
-
15:00 — Սեյրան Խուդանյան (60 կգ, U23)։
Հոկտեմբերի 14
-
13:00 — Ալեքսանդրա Գրիգորյան (57 կգ, U23)։
-
15:00 — Սամվել Մարտիրոսյան (70 կգ, U20)։
-
19:00 — Նարեկ Գրիգորյան և Հովհաննես Հովհաննիսյան (75 կգ, U20)։
Հոկտեմբերի 16
-
13:00 — Տիգրան Կարապետյան (75 կգ, U23)։
-
15:00 — Մերի Միսակյան (69 կգ, U20)։
-
21:00 — Նարեկ Մկրտչյան (85 կգ, U20)։
Հոկտեմբերի 17
-
15:00 — Վալերիկ Մկրտչյան (95 կգ, U20)։
-
17:00 — Աննա Ամրոյան և Ալինա Սուքիասյան (77 կգ, U20)։
-
19:00 — Մարտին Պողոսյան (85 կգ, U23)։
Հոկտեմբերի 18
-
11:00 — Էմմա Պողոսյան (86 կգ, U20)։
-
15:00 — Գրիգոր Ղազարյան (110 կգ, U20)։
-
19:00 — Սուրեն Գրիգորյան և Մնացական Աբրահամյան (95 կգ, U23)։
Հոկտեմբերի 19
- 17:00 — Աշոտ Մովսիսյան (110 կգ-ից բարձր, U23)։
Հայաստանը հույս ունի հաջող ելույթ ունենալ
Հայ ծանրորդները կմասնակցեն նաև ծանր քաշային մի շարք կարգերի մրցումներին, որոնք ավանդաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում մարզասերների շրջանում։
Մասնավորապես, երիտասարդների մրցաշարում մինչև 110 կգ քաշային կարգում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը, իսկ մինչև 23 տարեկանների պայքարում՝ 95 կգ քաշային կարգում, Հայաստանը կներկայացնեն միանգամից երկու մարզիկներ՝ Սուրեն Գրիգորյանն ու Մնացական Աբրահամյանը։
Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը մրցահարթակ դուրս կգա Աշոտ Մովսիսյանը, որը հոկտեմբերի 19-ին կմրցի 110 կգ-ից բարձր քաշային կարգում։
Նշենք, որ արդեն հոկտեմբերի 27-ին Չինաստանի Նինբո քաղաքում կմեկնարկի մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնությունը։