SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վիկտոր Գոնչարենկո․ ես հիանալի հարաբերություններ ունեմ թե՛ Սպերցյանի, թե՛ Տիկնիզյանի հետ


Վիկտոր Գոնչարենկո․ ես հիանալի հարաբերություններ ունեմ թե՛ Սպերցյանի, թե՛ Տիկնիզյանի հետ
Ֆուտբոլ

Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Հայաստանի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հիշել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հետ համատեղ աշխատանքը։

«Իմ հնարավորությունների սահմաններում, որպես մարզիչ, ես խորհուրդ եմ տվել Սպերցյանին տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։ Իհարկե, նա խաղում է շատ լավ թիմում, որտեղ նրան սիրում և հարգում են։ Բայց ես կցանկանայի, որ նա կրկներ Մխիթարյանի ճանապարհը, ով ունի շատ հարուստ միջազգային կարիերա։
Սպերցյանի ունեցած որակներով նա լիովին կարող է գնալ այդ ճանապարհով։

Ինչ վերաբերում է Նաիր Տիկնիզյանին, ապա նա ինձ հետ անցել է բավական երկար ճանապարհ։ Երբ երիտասարդ ֆուտբոլիստները հայտնվում են ՑՍԿԱ-ի նման թիմում, նրանց ժամանակ է պետք իրենց դրսևորելու համար։ Սովորաբար նրանք երկու տարի անցկացնում են հիմնական և պահեստային կազմերի միջև, և եթե առաջընթաց են գրանցում, տեղափոխվում են հիմնական կազմ — այդպես էլ եղավ Նաիրի դեպքում։
«Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելը բավական բարձր մակարդակ է։

Պատասխանելով Բելառուսի և Հայաստանի հավաքականների աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հնարավորությունների մասին հարցին՝ Գոնչարենկոն նշեց․
«Առանց հավատքի հնարավոր չէ սկսել աշխատանքը։ Մենք պետք է թակենք, և վաղ թե ուշ դռները կբացվեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոնչարենկոն մարզել է Մոսկվայի ՑՍԿԱ-ն և «Կրասնոդարը»։

Հայաստան — Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Երևանի ժամանակով 18:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:00-ին)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։