Վազգեն Թևանյանը երկրորդ հաղթանակն է տարել PWL India լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակն է տարել Pro Wrestling League 2026-ի շրջանակում, որը անցկացվում է Հնդկաստանի Նոյդա քաղաքում։ UP Dominators թիմի դեմ մենամարտում Maharashtra Kesari-ի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել է Վիշալ Կալիրամանանին՝ վճռորոշ ներդրում ունենալով իր թիմի ընդհանուր հաղթանակում՝ 5:4։
UP Dominators-ի կազմում այս անգամ մրցմանը չի մասնակցել Արման Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Թևանյանը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի ըմբիշ Ալի Ռահիմզադեի նկատմամբ՝ իր թիմի համար վաստակելով ևս կարևոր միավորներ։