SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանը գոլային փոխանցումով հանդես եկավ «Լեգիայի» կազմում (ՎԻԴԵՈ)


Վահան Բիչախչյանը գոլային փոխանցումով հանդես եկավ «Լեգիայի» կազմում (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ

Լեհաստանի Էքստրակլասայի 29-րդ տուրում Վարշավայի «Լեգիան» կամային հաղթանակ տարավ Գդանսկի «Լեխիայի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։ Հաղթական գոլը խփվեց ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղադաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին, իսկ արդեն 96-ին գոլային փոխանցում կատարեց Յան Ցիոլկովսկու հաղթական գոլին՝ իրացնելով անկյունային հարվածը թիմի վերջին հարձակման ժամանակ։

Սա Բիչախչյանի առաջին արդյունավետ գործողությունն էր «Լեգիայի» կազմում։

ՎԻԴԵՈ


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։