ԱՄՆ-ն ու Պարագվայը հրապարակել են մեկնարկային կազմերը ԱԱ-2026-ի խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականները հրապարակել են մեկնարկային կազմերը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման համար։
D խմբի հանդիպումը կկայանա հունիսի 13-ին՝ Կալիֆորնիայի Ինգլվուդ քաղաքում։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 05:00-ին է։
Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստ Մաքս Արֆսթենը հանդիպումը կսկսի ԱՄՆ-ի հավաքականի պահեստայինների նստարանից։ Ամերիկյան թիմը խաղին մոտենում է որպես մրցաշարի տանտերերից մեկը և կփորձի հաջող մեկնարկել տնային աշխարհի առաջնությունում։
ԱՄՆ-ի հավաքականի մեկնարկային կազմը
Ֆրիզե — Ֆրիմեն, Ռիչարդս, Ռիմ, Ռոբինսոն — Մաքքենի, Ադամս — Դեստ, Թիլման, Պուլիշիչ — Բալոգուն։
Պարագվայի հավաքականի մեկնարկային կազմը
Գիլ — Կասերես, Գուստավո Գոմես, Ալդերետե, Ալոնսո — Դիեգո Գոմես, Կուբաս, Բոբադիլյա, Ալմիրոն — Սանաբրիա, Էնսիսո։