Պաշտոնական. Սանդրո Լիման տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման դարձել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ։ Նա Հայաստանի չեմպիոնի կազմ է տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն լիգայի «Ալվերկա» ակումբից։
Նախորդ մրցաշրջանում Լիման Պորտուգալիայի բարձրագույն լիգայում խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Փորձառու հարձակվողը պետք է ուժեղացնի «Արարատ-Արմենիայի» հարձակման գիծը եվրագավաթային խաղերից առաջ։
Իր կարիերայի ընթացքում Սանդրո Լիման հանդես է եկել պորտուգալական, հարավկորեական, թուրքական և բրազիլական տարբեր ակումբներում։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում իր լավագույն մրցաշրջանը նա անցկացրել է 2019/20 մրցաշրջանում, երբ խփել է 10 գոլ։
Բացի այդ, բրազիլացի հարձակվողը տարբեր տարիներին արդյունավետ մրցաշրջաններ է անցկացրել նաև Թուրքիայի, Հարավային Կորեայի և Պորտուգալիայի երկրորդ լիգաներում՝ խփելով 12 և 11 գոլ։
Սանդրո Լիմայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 հազար եվրո։ Ֆուտբոլիստի հասակը 186 սմ է։
Արդեն հուլիսի 7-ին «Արարատ-Արմենիան» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի լատվիական «Ռիգան»։