«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» 2025/26 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 26-ին Մադրիդում կայացավ ընթացիկ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն։ Լա Լիգայի 10-րդ տուրի խաղում «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Մադրիդցիները սկզբից ևեթ վերահսկում էին խաղի ընթացքը և ստեղծեցին բազմաթիվ պահեր, սակայն կարողացան իրացնել միայն երկուսը։ Հաշիվը 22-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն՝ Ջուդ Բելինգհեմի փոխանցումից հետո։ 38-րդ րոպեին Ֆերմին Լոպեսը հավասարեցրեց հաշիվը՝ օգտվելով Մարկուս Ռեշֆորդի ճշգրիտ փոխանցումից։
Մինչ ընդմիջումը «Ռեալը» կրկին առաջ անցավ․ 43-րդ րոպեին Բելինգհեմը ինքն էր գոլի հեղինակ՝ օգտվելով Էդեր Միլիտաոյի փոխանցումից։
Խաբի Ալոնսոյի թիմը շարունակեց հարձակվել և երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլերը չհաշվվեցին VAR-ի դիտարկումից հետո։ Բացի այդ, Մբապեն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։ Խաղի վերջաբանը լարված էր․ ավելացված ժամանակի 10-րդ րոպեին Պեդրին կարմիր քարտ ստացավ, ինչից հետո խաղադաշտում ծագեց վեճ։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» ամրապնդեց իր առաջատար դիրքը՝ հավաքելով 27 միավոր։ «Բարսելոնան» երկրորդ տեղում է՝ 22 միավորով։