SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պաշտոնական հայտարարություն է տարածել ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի հունվարի վերջին, սակայն այս պահի դրությամբ հավաքականը դեռևս մնում է առանց գլխավոր մարզչի։ Ֆեդերացիայում վստահեցնում են, որ բանակցությունները թեկնածուների հետ շարունակվում են։

Գլխավոր նպատակը՝ մարզչի նշանակումը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի՝ Վրաստանի դեմ հանդիպումներից առաջ, որոնք նախատեսված են մարտի 20-ին և 23-ին։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ 

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը։»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարության մեջ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։