SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Վահան Բիչախչյանի թիմը մրցաշրջանն ավարտեց եվրագավաթներից մեկ քայլ հեռու


Վահան Բիչախչյանի թիմը մրցաշրջանն ավարտեց եվրագավաթներից մեկ քայլ հեռու
Ֆուտբոլ

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, Լեհաստանի առաջնության մրցաշրջանն ավարտեց 6-րդ տեղում և հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթներին։

Մրցաշրջանի զգալի հատվածում «Լեգիան» գտնվում էր մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և նույնիսկ մոտ էր գոյատևման համար պայքարին։ Սակայն առաջնության վերջնամասում թիմը տպավորիչ առաջընթաց գրանցեց և մինչև վերջին տուրը պահպանում էր հինգերորդ՝ եվրագավաթային տեղի համար պայքարելու հնարավորությունը։

Մրցաշրջանի վերջին խաղում «Լեգիան» վստահ հաղթանակ տարավ Լյուբլինի «Մոտորի» նկատմամբ՝ 4:0 հաշվով։ Խաղի ընթացքում վարշավյան ակումբը առցանց աղյուսակում բարձրանում էր 5-րդ հորիզոնական, քանի որ «Կատովիցեն» 0:1 հաշվով պարտվում էր «Պոգոնին»։

Սակայն հանգուցալուծումը դրամատիկ ստացվեց։ «Կատովիցեն», խաղալով փոքրամասնությամբ, կարողացավ 90+7-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը և այդ արդյունքի շնորհիվ մեկ միավորով շրջանցեց «Լեգիային»։ Արդյունքում Բիչախչյանի թիմը մնաց վեցերորդ տեղում և մրցաշրջանն ավարտեց եվրագավաթներից մեկ քայլ հեռու։

Վահան Բիչախչյանի պայմանագիրը վարշավյան ակումբի հետ նախատեսված է ևս մեկուկես տարով։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հայ կիսապաշտպանը «Լեգիայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Լեհաստանի չեմպիոն դարձավ «Լեխը»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։