Կաբո Վերդեն դուրս եկավ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ և կխաղա Արգենտինայի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կաբո Վերդեի հավաքականը դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի գլխավոր սենսացիաներից մեկը և դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ։
H խմբի վերջին խաղում աշխարհի առաջնության նորեկները ոչ-ոքի խաղացին Սաուդյան Արաբիայի հետ՝ 0:0։ Կաբո Վերդեի համար սա արդեն երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր մրցաշարում։ Ավելի վաղ աֆրիկյան թիմը միավորներ էր խլել նաև Իսպանիայից, և արդյունքում դա բավական եղավ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։
Իսպանիա — Ուրուգվայ խաղի ավարտական սուլիչից հետո պարզ դարձավ, որ Կաբո Վերդեն պաշտոնապես անցնում է փլեյ-օֆֆ։ Իսպանիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Ուրուգվայը երկու միավորով նահանջեց երրորդ հորիզոնական և չկարողացավ դուրս գալ 1/16 եզրափակիչ նույնիսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմերի վարկանիշով։
1/16 եզրափակիչում Կաբո Վերդեն կխաղա Արգենտինայի դեմ։ Աշխարհի առաջնությունում առաջին անգամ հանդես եկող թիմի համար փլեյ-օֆֆ դուրս գալը պատմական նվաճում է։
Իսպանիան, որը խմբային փուլում ոչ մի գոլ բաց չթողեց, առաջին տեղով դուրս եկավ հաջորդ փուլ և կխաղա J խմբի երկրորդ թիմի դեմ։ Նրա մրցակիցը կլինի Ավստրիան կամ Ալժիրը։