Հենրիխ Մխիթարյանը «Յուվենտուսի» դեմ: Վիճակագրություն և իտալական մամուլի գնահատականը
Իտալիայի Սերիա Ա-ի 25-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»: Հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն՝ Ռանդալ Կոլո Մուանիի տպավորիչ անցումից հետո։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և անցկացրել է դաշտում 80 րոպե։ Միկին լավ հանդիպում անցկացրեց՝ թույլ տալով նվազագույն քանակությամբ սխալներ։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում
- Խաղային րոպեներ – 80
- Սպասվող գոլեր (xG) – 0.11
- Հարվածներ – 2
- ճշգրիտ փոխանցումներ – 33 (92%)
- Երկար փոխանցումներ – 3-ից 3
- Հաղթած մենապայքարներ – 5-ից 8
- Օդային մենապայքարներ – 1-ից 1
- Գնդակի կորուստներ – 4
- Խախտումներ – 1
- Իր վրա վաստակած խախտումներ – 3
- Գնդակի հեռացումներ – 2
- Խաղի ընթերցումներ – 3
- Ընդհատումներ – 2
- SofaScore գնահատական – 7.2
Իտալական մամուլի գնահատականները Մխիթարյանի խաղին
- Sport.virgilio (6): Լավ առաջին խաղակեսից հետո հայ կիսապաշտպանը երկրորդում փոքր-ինչ կորավ։
- Sportmediaset (6): Վերջին խաղերում որոշակի անկումից հետո Մխիթարյանը կարծես նորից վերագտել է իր վստահությունը՝ դառնալով հուսալի օղակ կիսապաշտպանությունում։
- Calciomercato (5.5): Մի փոքր ստվերում էր. նրա գոտին պահանջում էր մեծ աշխատանք։ Փորձեց խանգարել Կոլո Մուանիին, սակայն տուգանայինում նույնիսկ ամենափոքր շփումը կարող էր ճակատագրական լինել։
- Eurosport (5.5): Ակտիվ էր առաջին խաղակեսում՝ մասնակցելով խաղի երկու փուլերին։ Երկրորդում դանդաղեց ու դժվարություններ ունեցավ։ Փորձում էր ճնշում գործադրել մրցակիցների վրա, սակայն առանձնանալ չկարողացավ։
- Linterista (5): Ավելի շատ աչքի ընկավ պաշտպանական աշխատանքով, քան ստեղծագործական գործողություններով։ Սակայն Կոլո Մուանին հեշտությամբ անցավ նրան գոլի դրվագում։ Հարձակման մեջ գրեթե չէր մասնակցում, թույլ տվեց մի քանի անճշտություններ։