SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի աթլետները հաջողությամբ հանդես եկան Իրանում անցկացված մրցաշարում


Հայաստանի աթլետները հաջողությամբ հանդես եկան Իրանում անցկացված մրցաշարում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը՝ գլխավոր մարզիչ Գառնիկ Հովակիմյանի ղեկավարությամբ, մասնակցեցին Իրանի Մեշհեդ քաղաքում ապրիլի 26-28-ն անցկացված Imam Reza Cup 4-րդ միջազգային աթլետիկայի մրցաշարին:

Երվանդ Մկրտչյանը հաղթող դարձավ 1500 մ վազքում՝ ցուցադրելով 3:48.17 արդյունք և սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ: Բացի այդ, նա 5000 մ վազքում գրավեց երկրորդ տեղը՝ 14:40.12 արդյունքով:

Գոռ Հովակիմյանը երկու արծաթե մեդալ նվաճեց՝ եռացատում (15.72 մ) և հեռացատում (7.41 մ) մրցաձևերում՝ հաստատելով իր բարձր մակարդակը երկու ծրագրերում էլ:

Մրցաշարին մասնակցում էին ինը երկրների ներկայացուցիչներ՝ Իրանից, Հայաստանից, Թուրքիայից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Պակիստանից, Օմանից, Բահրեյնից և Սաուդյան Արաբիայից:

Армянские легкоатлеты


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։