Ալեքսանդր Կովալենկոն վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ 22-ամյա ֆուտբոլիստը «Սոչիից» տեղափոխվել է վարձավճարով։
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Վարձակալության ավարտից հետո «Լոկոմոտիվը» կունենա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորություն։
Նախորդ մրցաշրջանը Կովալենկոն անցկացրել է «Սոչիի» կազմում։ Ընդհանուր առմամբ կիսապաշտպանը 28 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ 24 խաղ Ռուսաստանի առաջնությունում և 4 խաղ Ռուսաստանի գավաթում։
Ավելի վաղ Կովալենկոն հանդես է եկել նաև «Չերտանովոյում», «Կռիլյա Սովետովում», «Զենիթում» և «Օրենբուրգում»։ Սանկտ Պետերբուրգի ակումբի կազմում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը։
Հայ երկրպագուների համար այս տեղափոխությունը հետաքրքիր է նաև նրանով, որ Կովալենկոն շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի թեկնածու։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի ազգային թիմում։