SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ16 կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունը սկսեց Մոլդովայի նկատմամբ հաղթանակով և Ալբանիայից կրած պարտությամբ


Հայաստանի Մ16 կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունը սկսեց Մոլդովայի նկատմամբ հաղթանակով և Ալբանիայից կրած պարտությամբ
Բասկետբոլ

Հայաստանի մինչև 16 տարեկանների կանանց հավաքականը սկսել է ելույթները բասկետբոլի Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնում։

Մրցաշարի մեկնարկային խաղում հայկական թիմը վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի հավաքականի նկատմամբ՝ 100:29 հաշվով։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Սելինե Նաջարյանը, որը վաստակեց 18 միավոր, կատարեց 4 ռեբաունդ, 2 արդյունավետ փոխանցում և 6 խլում։

Խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 75:89 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն։ Հայկական թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ալիսա Մուրադյանն էր, որի ակտիվում կար 8 միավոր, 6 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում։

Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ միավորները վաստակեց Նաոմի Քարծայրը՝ 19 միավոր։

Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնում Հայաստանի կանանց հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 9-ին՝ Ջիբրալթարի հավաքականի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։